Բաժիններ՝

Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն միշտ կոչ է արել չսահմանափակել զենքի կիրառումը Կիևի կողմից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը միշտ հանդես է եկել այն բանի օգտին, որ Կիևին մատակարարվող զենքի ոչ մի սահմանափակում չլինի: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար ATACMS հրթիռներ օգտագործելու ԱՄՆ-ի թույլտվության վերաբերյալ հարցին։

«ՆԱՏՕ-ում ավելի վաղ ևս ասել են, որ երբ դաշնակիցներն Ուկրաինային սպառազինության համակարգ են մատակարարում, ավելի լավ է դրանց օգտագործման սահմանափակումներ չմտցնել», – ասել է Ռյուտեն լրագրողների հետ զրույցում:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ նման հարցերի վերաբերյալ վերջնական որոշումներ պետք է կայացնի դաշինքի յուրաքանչյուր անդամ երկիր, որը մատակարարում է այդ սպառազինությունը։ Ըստ Ռյուտեի՝ այժմ դիտվում է էսկալացում «Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի ուժերի ներգրավման պատճառով»։

Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս