Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել:

Մենք գրել ենք, որ նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը: 

Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր  ընտրվել մայիսին։

Տեսանյութեր

Լրահոս