Փաշինյանն իր թիմակիցներին սեփական հրամանները կատարելու, գործ անելու և, առհասարակ, նիկոլական կանոններով խաղ խաղալու արդյունքում «փուռը» տվեց. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն:
Կարևոր է փաստել մի քանի բան.
1. Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին սեփական հրամանները կատարելու, գործ անելու և, առհասարակ, նիկոլական կանոններով խաղ խաղալու արդյունքում «փուռը» տվեց։
2. Սա առաջին նախադեպը չէ, և ուրեմն հետագայում բոլոր նշանակվածները պետք է իմանան, որ Ղազարյան-Քարամյան և այլ «հեռացվածների» ճակատագրին երանությամբ կվերաբերեն՝ հասկանալով, որ եթե այդ ժամանակ Նիկոլը որոշի իրենց «փուռը» տալ, ապա նրանք կարող են նստել Նիկոլի իշխանության օրոք և հաջորդ իշխանության ժամանակ շարունակել իրենց բանտարկությունը՝ Նիկոլի համար ապօրինություններ ապահովող գործիք լինելու պատճառով։
3. Պետք է արձանագրել , որ այո, Նիկոլ Փաշինյանը իրականացնում է «я не в чем не виноват, он сам пришел» օպերացիան, որպեսզի կարողանա ասել, թե ինքը մեղավոր չէ, և մեղավոր են Վահեն, Արգիշտը, Պողոսը ու Պետրոսը։
4. Սա ցույց է տալիս իշխանության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական Վաթերլոն կամ այն,որ այդ Վաթերլոն սարերի հետևում չէ:Երբ չունես վստահություն միջազգային դաշտում, չունես վստահություն ներքաղաքական դաշտում, չունես վստահություն ժողովրդի շրջանում և արդեն չունես վստահություն քո սեփական թիմում դա լավագույն դեպքում կարելի է կոչել «Վաթերլո»»: