Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները կոչ են արել դուրս բերել օտարերկրյա զորքերը տարածաշրջանից

Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները շաբաթ օրը Դամասկոսում կայացած հանդիպմանը երկկողմանի և տարածաշրջանային մի շարք հարցեր են քննարկել, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն և նրա սիրիացի գործընկեր, գեներալ-լեյտենանտ Ալի Մահմուդ Աբասը բանակցություններ են անցկացրել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության զարգացման շուրջ։

Նրանք ընդգծել են տարածաշրջանի երկրների առանցքային դերը անվտանգության ապահովման գործում և կոչ են արել դուրս բերել օտարերկրյա զորքերը տարածաշրջանից։ Քննարկելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Սիրիայի համագործակցության ծրագրերը՝ երկու նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և «դիմադրության ճակատի» դրությանը։

Շաբաթ երեկոյան Դամասկոս ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է Սիրիայի տեղը Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Բարձր գնահատելով ահաբեկչության դեմ պատերազմում Սիրիայի արժեքավոր փորձը՝ գեներալ Ազիզ Նասիրզադեն Սիրիան անվանել է «դիմադրության առանցքի գլխավոր հենասյունը»։ Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել բարեկամ երկրներին։

Տեսանյութեր

Լրահոս