Պատմություն ցույց է տալիս, որ նման մարդկանց ապրած կյանքի աղետալի հետևանքներից հետո մի քանի սերնդի ջանք է պահանջվում՝ քանդածը վերականգելու համար. Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ, ում տգիտությունը հասել է անբարոյականության աստիճանի, ի վիճակի չէ կանգ առնել իր էության հետ անհամատեղելի արժեքների կազմաքանդման ճանապարհին, հատկապես, երբ իշխանություն է ստանում:

Նա, իրոք, օրեցօր ավելի շատ ու ամուր է հավատում իր այդ առաքելությանը:

Պատմություն ցույց է տալիս, որ նման մարդկանց ապրած կյանքի աղետալի հետևանքներից հետո մի քանի սերնդի ջանք է պահանջվում՝ քանդածը վերականգելու համար:

Այդ նույն պատմությունը ցույց է տալիս նաև, որ երբ հանրությունն ինչ-որ պահի գիտակցում է այդ պատճառահետևանքային կապը, նա այլևս երբեք տգիտությանը իշխանություն չի տալիս:

Եվ սա հույս է արթնացնում…
#սկզբիցպետքէսկսենք ՝ մարդ անհատի ձևավորումից…»։

Տեսանյութեր

Լրահոս