Խորվաթիան Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր կգնի

Խորվաթիայի պաշտպանության նախարար Իվան Անուսիչը կառավարության նիստում հայտնել է, որ պաշտոնական Զագրեբը ձեռք կբերի թուրքական արտադրության 6 միավոր հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է, որ Խորվաթիայի զինված ուժերը «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի մատկարարման հրատապ անհրաժեշտություն ունեն։

Անուսիչը նաև ընդգծել է, որ Խորվաթիայի զինված ուժերը ներկայացրել է առաջարկ, ըստ որի՝ ԱԹՍ-ները համալրված լինեն հետախուզության համար էլեկտրաօպտիկական տեսախցիկներով։ Նշվում է նաև, որ գործարքը կարժենա 86.4 մլն եվրո։

«Համապարփակ փաթեթը» ներառում է տեսախցիկներով և զենքի համակարգերով հագեցած անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կառավարման կենտրոն, ցամաքային կայաններ, պահեստամասեր ու Թուրքիայից մասնագետներ, որոնք 2 տարի կմնան Խորվաթիայում և կվերապատրաստեն անձնակազմին։

Տեսանյութեր

Լրահոս