Բաժիններ՝

Բեն Լադենը եղել է հնդկական ծագմամբ պոռնոաստղի մեծ երկրպագու. մամուլ

Times of India-ի փոխանցմամբ՝ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը նույնպես եղել է սովորական տղամարդ և հետաքրքրվել է կանանցով: Այս մասին նշված է ոչ վաղ անցյալում հատուկջոկատային Մեթ Բիսոնետի «Ոչ պարզ օր» գրքում, որը նվիրված է Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը և ընդգրկվել է աշխարհի ամենաշատ վաճառվող գրքերի թվում:

Գրքում ասվում է, որ բեն Լադենի պակիստանյան ապաստանում հայտնաբերվել են պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Բեն Լադենը եղել է այդ ոչ հեշտ ժանրի կոնկրետ աստղի երկրպագու: Խոսքը Կանադայի բնակիչ Սաննի Լեոնեի մասին է: Աբոտաբադում ամերիկացի զինվորականների կողմից ոչնչացված ահաբեկչի տանը հայտնաբերվել են Լեոնեի մասնակցությամբ տասնյակ ֆիլմեր:

Հնդկական ծագմամբ աղջիկը նկարահանվել է չափահասների համար նախատեսված ավելի քան 40 ֆիլմում: Իմանալով, որ բեն Լադենը հանդիսացել է իր մեծ երկրպագուն՝ նա զարմացել է՝ կարծելով, թե դա կատակ է:

o_765029

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս