Յուվենտուսին հետաքրքրում են Մանչեսթեր Սիթիի պաշտպանները
Երեկ հայտնել ենք, որ «Յուվենտուսը» ձախ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին գնելու պաշտոնական առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիին»։
Սակայն եթե 27-ամյա սերբ ֆուտբոլիստի տրանսֆերը չկայանա, թուրինցիները կփորձեն ձեռք բերել անգլիական ակումբում այդ նույն դիրքում հանդես եկող Գայել Կլիշիին։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է շուրջ 13 մլն եվրո, մինչդեռ Կոլարովի տեղափոխության դիմաց «Յուվենտուսը» կարող է ավելի քիչ գումար ծախսել՝ 10 մլն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը