Բաժիններ՝

Յուրային գրեթե Մեսսի էին դարձրել. Ռոմանցև

«Սպարտակի» նախկին մարզիչ և նախագահ Օլեգ Ռոմանցևը գտնում է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանի նորամուտը մոսկովյան ակումբում գերագնահատվել է։ Հիշեցնենք, որ «Սպարտակի» կազմում իր առաջին խաղում հայազգի ֆուտբոլիստը 3 գոլ էր խփել «Թերեքին», սակայն դրան հաջորդած 4 խաղերում Մովսիսյանն աչքի է ընկել միայն մեկ անգամ։

«Լրագրողները նրան տված գնահատականներում չափն անցել են։ Յուրային գրեթե Մեսսի էին դարձրել։

Կարպինը ճիշտ վարվեց՝ նրան դադար տալով։ Եվ արդեն «Ամկարի» հետ խաղում նա գոլ խփեց։ Կիրակի օրը ԲԿՄԱ-ի պաշտպաններին ևս նա հանգիստ չի տա», – Ռոմանցևի խոսքերն է փոխանցում Sport Express-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս