«Աննա Հակոբյանի 1 մլն-անոց ճաշկերույթին ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է եղել». Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանից հետաքրքրվեց, թե Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ճաշկերույթին ՊՊԾ աշխատակիցների ներկայաությունը ո՞ր օրենքով է կարգավորվում։

«Աննա Հակոբյանը 1 միլիոնանոց ճաշկերույթ էր կազմակերպել, լավ, հասկանալի է՝ օրենքով է, ընտանիքի անդամ է և ՊՊԾ-ից 1,2, 3, 10 ծառայող անվտանգությունն ապահովի։ Բայց մասնավոր ճաշկերույթում 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է կանոնակարգվում»,- հետաքրքրվեց Գեղամ Մանուկյանը։

Մինչ Գրիգորի Առաքելյանի արձագանքը, խոսեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ ՊՊԾ-ն ունի իր առջև դրված ֆունկցիոնալ խնդիրները և իրացնում է իր պարտականությունները։

Այնուհետև ՊՊԾ պետի տեղակալն ասաց, որ ըստ օրենքի, ինչպես պահպանվում են օբյեկտները, ապահովվում է նաև ընտանիքի անդամների անվտանգությունը։

Կարդացեք նաև

«Իրավիճակը գնահատելով՝ ծառայողների թիվը կարող է տարբեր լինել»,- նշեց նա։

Արձագանքելով՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ տրամաբանությունը, միևնույն է, չի հասկանում, կարող էր Աննա Հակոբյանն ունենար թիկնազոր, 2, 10 ՊՊԾ ծառայողներ, բայց 3 տասնակից ավելի ծառայողնե՞ր։

«3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, որ ի՞նչ անեք, մեղք են այդ տղաները»,- շեշտեց նա։

Կրկին միջամտեց Անդրանիկ Քոչարյանը՝ հարցնելով՝ հիմա տղաների՞, թե՞ բիզնեսմենների մասին եք մտածում։

ՊՊԾ պետի տեղակալն էլ հավելեց. «Համաձայն եմ ձեզ հետ, շնորհակալություն, որ մտածում եք, բայց սա ծառայություն է»։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը 1 միլիոն դրամի դիմաց ընթրիքի էր հրավիրել «հաջողակ տղամարդկանց»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930