![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանն ու Ալիևը ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/imgonline-com-ua-Resize-PoNsrnTXypLWKdKs.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովին։
Ղրղզստան է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Թյուրքական պետութունների կազմակերպությունը թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Նախիջևանում։ Դրան անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ղազախստանը: