Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարպի գյուղը սարսափի մեջ պահած տղամարդուն
Այսօր՝ ապրիլի 18-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել մի տղամարդու: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ ինքը Արագածոտնի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանն է: Ոստիկանները նրան կասկածում են արդեն տևական ժամանակ Արագածոտնի մարզի Կարպի գյուղը «դիվադադար անելու» և ողջ գյուղը սարսափի մեջ պահելու համար: