ՀՀ գլխավոր դատախազն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը:

Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպումը նախաձեռնելու համար:  

Հայաստանում օրենքի գերակայություն ու կայուն զարգացում ապահովելու հարցում դեսպանն առանցքային է որակել Դատախազության դերակատարումը: Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը Ջոն Գալագերին է ներկայացրել Դատախազության առաջնահերթություններն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարին, քրեական վարույթներով միջազգային-իրավական համագործակցությանը, դատախազների շարունակական կրթության ապահովմանը և այլն:

Կողմերն, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները փողերի լվացման և կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս