Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
«Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել է Խամենեին։
Անցյալ շաբաթ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին:
Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվեց ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Ամերիկյան աղբյուրները նշում են, որ Իսրայելի հարվածն իբր կաթվածահար է արել Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը, քանի որ հարձակումը վնասել է խառնիչները, որոնք օգտագործվում էին հեռահար բալիստիկ հրթիռների համար պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար: