Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվայի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-լիտվական հարաբերություններին,  երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս