Բաժիններ՝

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում պաշտպանությանն առնչվող համաձայնագիր կստորագրեն․ Լավրով

Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում կստորագրվի գործընկերության շուրջ նորացված համաձայնագիր, որտեղ զգալի ուշադրություն կհատկացվի պաշտպանության հարցերին։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման հիմնական գործոնը կդառնա Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը։ Համաձայնագիրը պատրաստվում է ստորագրման մոտ ժամանակներս:

Այնտեղ կհաստատվի կողմերի ձգտումը դեպի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության բնագավառում և փոխգործակցություն՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով խաղաղության ու անվտանգության»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս