Բաժիններ՝

Տեղի կունենա «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա-պերֆորմանսը

«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»:

Նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր
արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:

Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ-գեղանկարչական նոր՝ կինետիկ արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը («Peinture dans l’espace»), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ և արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է։

«Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության, «Երվանդ Քոչար» թանգարանի և «Հայաստանի Ազգային պատկերասրահ»-ի հետ ներկայացնում է՝ «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա-պերֆորմանսը։

Ներկայացվող բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։

Սա ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։

Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան

Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան

Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն

Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան

Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան

Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան

Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031