ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՕՊ հերթապահ միջոցներն այս գիշեր 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել Ռուսաստանի մարզերի տարածքում։
Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։ 13 ԱԹՍ որսացել են Բելգորոդի մարզի տարածքում, 6-ը ՝ Բրյանսկի, 1-ը՝ Վորոնեժի, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում: