Բաժիններ՝

«Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում այրվում է շինության տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:17-ին։ Այրվել են սրճարանի (40 քմ) փայտե կառուցատարրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս