Բաժիններ՝

Ռեալում արդեն 10 տարի է, ինչ խոսում են 10-րդ հաղթանակի մասին. Շահին

Կիսապաշտպան Նուրի Շահինը, ով Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս վարձավճարով, խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք դիմակայության մասին։ Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «արքայական ակումբին»։

««Ռեալում» արդեն 10 տարի է, ինչ խոսում են Չեմպիոնների լիգայում 10-րդ հաղթանակի մասին և սպասում դրան։ Իսպանիայի առաջնության յուրաքանչյուր խաղում երկրպագուներն այդ թեմայով երգեր են երգում։ Եվ դա հերթական անգամ ապացուցում է, թե որքան մեծ նշանակություն ունի այդ մրցաշարը «Ռեալի» համար։

Սակայն չմոռանանք, որ դա նաև մեծ ճնշում է ֆուտբոլիստների վրա, մինչդեռ «Բորուսիայի» վրա նման ճնշում չի գործադրվում», – Շահինի խոսքերն է փոխանցում Championat.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930