ՊԵԿ-ը հրատապ կարգով, 32 մլն 196.000 դրամով կվերակառուցի թվային հետախուզության լաբորատորիան
Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ՊԵԿ թվային հետախուզության լաբորատորիայի վերակառուցման աշխատանքների համար նախօրեին հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքվել է 32 միլիոն 196.000 դրամ արժողությամբ պայմանագիր։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ աշխատանքները պետք է ավարտվեն 30 օրում։
Մատակարար ընկերությունը նորաստեղծ «Աքսիոմ Քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2020 թվականին, իսկ պետգնումներում, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի հանրայնացրած տվյալների, հանդես է գալիս առաջին անգամ։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը պատկանում է Գևորգ Մարտիրոսյանին։
168․am-ը պարբերաբար անդրադառնում է պետական խոշոր գնումներին ՝ արձանագրելով, որ ի թիվս այլ պետական գերատեսչությունների՝ ՊԵԿ-ը ևս տասնյակ պայմանագրեր է կնքում հրատապ մեկ անձ, մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգերով։