Բաժիններ՝

Պորտուգալական հացով ապուր

Բաղադրիչները՝

  • 600 գ չորացրած սպիտակ հաց
  • 4-6 ձու
  • 12 ձիթապտուղ
  • 4 պճեղ սխտոր
  • փոքրիկ փունջ համեմ
  • 2 ճ/գ գինու քացախ
  • 6 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • ծովի խոշոր աղ

Պատրաստման եղանակը

Համեմը մանր կտրատեք, սխտորը մաքրեք: Հացը փոքր կտորների բաժանեք:

Սխտորը, համեմն ու ծովի աղը ճզմեք, մինչև միատարր զանգված ստանալը: Այդ զանգվածը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ձիթապտղի ձեթն ու խառնեք:

Կարդացեք նաև

Լայն կաթսայի մեջ մի փոքր աղով ու քացախով եռացրեք ջուրը: Ձվերից յուրաքանչյուրը ջարդեք ափսեի մեջ, հետո լցրեք եռացող ջրի մեջ: Այս ձևով միաժամանակ կարող եք 3 ձու պատրաստել: Պատրաստի ձվերը նրբորեն չորացրեք կտորից անձեռոցիկներով, որպեսզի սպիտակուցային թաղանթը չպատռվի:

Սոուսին ավելացրեք 3 բաժակ եռացրած ջուրը, որը մնացել է ձվերը պատրաստելուց հետո: Խառնեք ու այդ խառնուրդի մեջ լցրեք հացը: Թույլ կրակի վրա տաքացրեք, լավ խառնեք, որպեսզի հացը թրջվի:

Ապուրը լցրեք տաքացրած ափսեների մեջ՝ յուրաքանչյուրի մեջ ավելացնելով մեկական ձու և ձիթապտուղները (կարող եք օղակաձև կտրտել դրանք, կիսել կամ էլ ամբողջական թողնել):

Անմիջապես մատուցեք:

Խորհուրդ: Ցանկության դեպքում ջրի փոխարեն կարող եք բանջարեղենի կամ հավի արգանակ օգտագործել, իսկ համեմի հետ մեկտեղ նաև մաղադանոս ու սամիթ ավելացնել:

Տեսանյութեր

Լրահոս