Փաշինյանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չկատարելու տարբերակ չունի. Գրիգոր Բալասանյան

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այն կարող է տասնյակ-միլիարդների օգուտ բերել Հայաստանին։ Այս նախագիծը մտահոգում է Ադրբեջանին նրանով, որ մտածում են՝ ռազմական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ-միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանին»,- այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ իր առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» հետ կապված՝ մտահոգություն ունի նաև Ռուսաստանը՝ ձգտելով բացվող կոմունիկացիաների վրա ունենալ վերահսկողություն։

«Ռուսաստանն ուզում է, որ այդ բոլոր հոսքերը վերահսկի ինքը»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, ապա Փաշինյանը ևս մեկ անգամ ընթերցելով այդ կետը՝ հայտարարեց՝ ասում են՝ ո՞վ է ապահովելու Հայաստանում կապուղիների անվտանգությունը։

«Նոյեմբերի 9-ով Հայաստանն է երաշխավորում անվտանգությունը և երաշխավորում է անվտանգությունը, ո՞նց կարող է դա անել 3-րդ երկիրը։ Ռուսաստանի ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ»։

Կարդացեք նաև

168.am հետո զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շուրջ քննարկումներին, շեշտեց՝ պետք է հստակ գրվեր, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ պետք է տրվեր ռուսներին. Օրինակ, գրվեր, որ ռուսները ճանապարհի հսկողություն իրականացնելու են կամ տիեզերքից, կամ գետնի տակից՝ բունկերից։

«Նոյեմբերի 9-ի 9-րդ կետում գրված չէ, որ ճանապարհի վերահսկողությունը հանձնում են ռուսներին, գրված է, որ ռուսները կանգնում են հայ և ադրբեջանցի սահմանապահների մեջտեղում՝ չեզոք գոտում, իսկ ճանապարհը վերահսկելու է Հայաստանը, ինչի մասին մի քանի անգամ ասել է նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։

Փաշինյանն էլ ասում է, այո՛ գրված է, որ կանգնում են ռուսները, բայց գրված չէ՝ ֆիզիկապես են կանգնելու, գետնի տակ են նստելու, տիեզերքից են հսկելու։ Մեխը հենց սա՛ է. Փաշինյանն ասում է, որ ամեն ինչ արվելու է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով, պարզապես խնդիրները տեղափոխվում են տեխնիկական դաշտ. օրինակ՝ ռուսներն աջ կողմից կկանգնե՞ն, թե՞ գետնի տակով։ Կարծում եմ, Փաշինյանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չկատարելու տարբերակ չունի»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս