168.am-ի հետո զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շուրջ քննարկումներին, շեշտեց՝ պետք է հստակ գրվեր, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ պետք է տրվեր ռուսներին. Օրինակ, գրվեր, որ ռուսները ճանապարհի հսկողություն իրականացնելու են կամ տիեզերքից, կամ գետնի տակից՝ բունկերից։
«Ալիևը գնում է ռազմական էսկալացիայի՝ փորձելով նոր տարածքներ վերցնել և հայկական կողմին ստիպել կատարել իր ցանկությունները՝ միջանցքի բացում, Սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Պուտինի այցը Բաքու նպատակ ունի փակել միջանցքի հարցը և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը դնել սեղանին»,- ասաց Բալասանյանը՝ որպես Բաքու այցի հաջորդ նպատակ՝ դիտարկելով Ռուսաստանի Կուրսկի մարզում տեղի ունեցող զարգացումները։
«Ադրբեջանը երբեք որևէ փաստաթուղթ չի ստորագրելու և երբեք չի հրաժարվելու իր դրած որևէ նպատակից, սա այդպես էլ հայկական կողմում չհասկացա՞ն։ Ադրբեջանը տարբեր մանիպուլյացիաներով իր խաղն է առաջ տանում՝ ցանկություն չունենալով որևէ բան ստորագրել։ Ադրբեջանն ասել է՝ Սյունիքն էլ եմ տանելու, Սևանի կեսն էլ, դրա համար այժմ ինչո՞ւ պետք է ինչ-որ բան ստորագրի»։