Բաժիններ՝

#ՀԻՄԱ.UWC Դիլիջանը նշում է հիմնադրման տասնամյակը. Հոբելյանական միջոցառումը.#ՈՒՂԻՂ

UWC Դիլիջանն այսօր նշում է հիմնադրման տասնամյակը:

UWC Դիլիջանը Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges) միջազգային ցանցի 18 դպրոցներից մեկն է, առաջին UWC դպրոցը հետխորհրդային տարածքում և Մերձավոր Արևելքում։

UWC Դիլիջանը հիմնադրվել է բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու  Վերոնիկա Զոնաբենդի կողմից, որոնց համար կրթությունը միշտ ունեցել է առաջնահերթ նշանակություն:  Նրանց տեսլականն էր Հայաստանի՝ որպես միջազգային կրթական և մշակութային կենտրոնի զարգացումը:  UWC Դիլիջանի շնորհիվ հայ երեխաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իսկ Դիլիջանում ուսանած оտարերկրացիները դառնում են Հայաստանի «դեսպանները»:

Թվեր և փաստեր

2014թ. Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները բացեց 49 երկրից 94 ուսանողի համար:

2024թ., տասը տարի անց, դպրոցն ունի 917 շրջանավարտ 120  երկրից: Շրջանավարտների 98 տոկոսն ընդունվել է աշխարհի լավագույն բուհեր:

Այս տարիների ընթացքում 160  հայ երիտասարդ որակյալ կրթութուն ստանալու հնարավորություն է ունեցել UWC Դիլիջանում և ցանցի մյուս դպրոցներում:  Շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների կողմից, այդ թվում՝ Վարդանյան ընտանիքից տրամադրված կրթաթոշակներով:

Դպրոցի շինարարության արժեքը կազմել է 180 մլն ԱՄՆ դոլար, որի  գերակշիռ  մասը ներդրել է Վարդանյան ընտանիքը:

UWC Դիլիջանի ստեղծումով բացվել է 1700 ժամանակավոր և  շուրջ 300  մշտական ​​աշխատատեղ։

UWC Դիլիջանը մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման վրա: Օտարերկրացի ուսանողների ընտանիքների ու հարազատների համար Դիլիջանը դարձել է սիրված այցելավայր, աստիճանաբար  քաղաքում ստեղծվել են ինչպես զբոսաշրջային, այնպես էլ կրթական նոր ենթակառուցվածքներ:

Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  կրթական քաղաքների ցանցում:

Ձևավորվել է արդյունավետ համագործակցություն UWC Դիլիջանի և համայնքի միջև: Համայնքի երեխաներն այցելում և մասնակցում են դպրոցում կազմակերպվող միջոցառումներին, իսկ քաղաքում գործող Համայնքային կենտրոնում UWC Դիլիջանի ուսանողներն անվճար անգլերենի դասընթացներ են կազմակերպում թե երեխաների, և թե մեծահասակների համար:

UWC Դիլիջանի կամպուսը նախագծվել է անվանի բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից: Դպրոցի գերժամանակակից ճարտարապետությունը մի շարք մրցանակներ է բերել Հայաստան, մասնավորապես՝

  • Էկոլոգիական շինարարության ստանդարտի վկայական՝ BREEAM 2015
  • 2015 GRA GREEN ROOF LEADERSHIP մրցանակը՝ «Trend Setting Architecture» անվանակարգում
  • 2015 EUROPEAN PROPERTY AWARD մրցանակը՝ «Public Service Development» անվանակարգում
  • 2016 FIABCI World Prix d’Excellence մրցանակը՝ «Public Infrastructure» անվանակարգում։

2017 Build School Silver Award՝  շինարարության բարձր որակի համար:

«Ինչ-որ փուլում ես հասկացա, որ մարդկության ապագան կախված է կրթությունից, որ դա կլինի աշխարհի հաջողության առանցքային տարր: Եթե ես հավատում եմ, որ կրթությունն աշխարհի ապագան է, ապա նշանակում է, որ պետք է կրթության մեջ ներդնեմ իմ ժամանակը, ջանքներն ու միջոցները»,-տարիներ առաջ ասել էր Ռուբեն Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս