Պարեկները՝ Խուդինյան Արթուրով, քաղաքական իշխանության պայքարի դերակատարներն են. Մանուկյան

«Լսում ես կառավարության ծրագրերը, մեգանախագծերը, փոփոխությունները, ասում ես՝ այս ինչ լավ է, մեկ էլ, որ հիշում ես՝ սա այն կառավարությունն է, որ հայտարարել էր պատերազմ փողոցային առևտրի դեմ ու պարտվել դրանում, հասկանում ես, որ վերջ»,- Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը: Պարեկային ծառայությունը, Խուդինյան Արթուրով, քաղաքական իշխանության քաղաքական պայքարի մեջ գերակատար է»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանուկյանը հիշեցրեց, որ իրենց գործընկեր՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակվել էին 40-ից ավելի կարմիր ու սև բերետավորներ, սակայն մինչև հիմա ոչ մի ոստիկան պատժված չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031