Զախարովան դժգոհ է, որ ՀՀ ղեկավարները չեն արձագանքել Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ ՌԴ հասցեին անհիմն մեղադրանքներին

Այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուր քննադատության ենթարկեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի օրերս Երևանում արած հայտարարությունը, թե ՌԴ-ն ճնշումների է ենթարկում Հայաստանին։

Զախարովան քննադատելով պաշտոնից հեռացող Սեժուրնեին՝ ասաց, որ նա «միջակ դիվանագետ է»։

«Նա ևս մեկ անգամ ցույց տվեց իր միջակությունն ու պատմությունից ու ավանդույթներից անտեղյակությունը։ Եվ սա, իմ կարծիքով, ապաշնորհ էր ու հիմարություն Ռուսաստանի նկատմամբ, իսկ անհարգալից վերաբերմունք՝ Հայաստանի նկատմամբ»,- նկատեց Զախարովան։

Բացի այդ, նա նշեց, թե զարմանալի է, որ ՌԴ դաշնակիցները, եղբայրները, ընկերները, գործընկերներն ու հարևանները, այսինքն՝ ՀՀ ղեկավարությունը, պաշտոնյաները, այդ թվում՝ Հայաստանի հասարակության ներկայացուցիչները, դրան չեն արձագանքում։

Կարդացեք նաև

«Եթե ինչ-որ մեկը սա ասեր մեր ընկերների մասին, այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են, ավելին՝ եթե դա ասվեր այն երկրի մասին, որը պարբերաբար կանգնել է մեր ու մեր ժողովրդի կողքին՝ զոհաբերելով սեփական կյանքը, մեր երկրում նման բան եթե ասվեր, մենք առիթ կգտնեինք հետ քաշելու նման գործիչներին և հիշեցնելու, որ մեր պատմությունը թույլ չի տալիս նրա նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք երրորդ անձանց կողմից»,- նշեց Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս