ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը 1 միլիոն 354.010 դրամ է վճարել (ներառյալ՝ օրենքով սահմանված վճարումները) «Դափնի գրուպ» ՍՊԸ-ին՝ ընկերությանը պատվիրակելով ճաշի ընթացքում ապահովել սացիվի ռոլեր, իշխանի տարտար, դափնի մանթի, նուշով իշխան, հորթի փափկամիս, գինի, աղցաններ, աղանդերի սեղան՝ թեյով, սուրճով, գաթայով և այլն։ Ու այս ամենը, ըստ տեխնիկական բնութագրի, 4 հոգու համար։
Այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուր քննադատության ենթարկեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի օրերս Երևանում արած հայտարարությունը, թե ՌԴ-ն ճնշումների է ենթարկում Հայաստանին։