Բաժիններ՝

Ալեքսանդր Ամարյան. Բարեգործությունը վերածում են բիզնեսի

Հայաստանում կրոնական կազմակերպություններից շատերը բարեգործությունն օգտագործում են բիզնես ծավալալու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նա հայտարարեց, թե հաճախ բարեգործության անվան տակ Հայաստան ներմուծված ապրանքներն ազատում են հարկերից, սակայն դրանք իրականում հանվում են վաճառքի:

Ալեքսանդր Ամարյանի խոսքով, վաճառքից ստացված շահույթն այնուհետև չի  վերահսկվում, իսկ այն, ըստ նրա՝  կարող է կազմել 100-ավոր մլն դոլարներ:  Նա հայտարարեց, որ նման գործունեություն մասնավորապես ծավալում է Հայաստանի Ավետարանական եկեղեցին:

Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ այս կազմակերպության հետ կապված տեղեկատվություն կա նաև, որ իրենց համայնքի ներկայացուցչին մի քանի աշխատանքային գրքույկ են տվել` տարբեր ժամանակներով թվագրված:

Կարդացեք նաև

«Հայաստանում Ավետարանական եկեղեցին Ավետարականչական ընկերակցության կցորդն է: Արտասահմանում ավետարանական եկեղեցին իսկական եկեղեցի է, որը ես չեմ կարող միանշանակ չընդունել, որովհետև դա կարող է 16-րդ դարից եկող,  պատմական եկեղեցի համարվել»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը` հավելելով, որ արտասահանից Հայաստան եկած բոլոր եկեղեցիները նպատակ ունեն հասնել իշխանության և փողի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս