Սա ֆուտբոլ չէ, սա իսկական ռասիզմ է. Մալագայի սեփականատեր
«Մալագայի» սեփականատեր շեյխ Աբդուլա բին Նասեր Ալ-Թանին կոշտ կերպով է մեկնաբանել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (2։3)։
«Ես շնորհակալ եմ իմ թիմին, որը խաղադաշտում ասես չեմպիոն լիներ։ Ափսոս, որ մեր ուղին դադարեցվեց անարդարության և ռասիզմի գնով։ Ես հույս ունեմ, որ ՈւԵՖԱ-ն մանրազնին հետաքննություն կսկսի կատարվածի վերաբերյալ։
Սա ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ, սա ֆուտբոլ չէ, սա իսկական ռասիզմ է», – գրել է Ալ-Թանին թվիթերյան իր միկրոբլոգում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը