Փոշմանեցի՞ն. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա փետրվարին հայտարարվեց Հայաստանում երկաթի երեք խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին։ Ըստ այդմ՝ չինական «Ֆորչյան օյլ» ընկերությանը պետք է 500 միլիոն դոլար ներդներ հանքի շահագործման համար։
Երեկ սակայն, լրատվական կայքերը տեղեկություններ հաղորդեցին, որ չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից։ Այս տեղեկությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում չհաստատեցին և չհերքեցին։
Նշենք, որ չինացիները կանխիկ 24 միլիոն դոլարով գնել էին հանքի շահագործման իրավունքին տիրապետող մի ընկերության բաժնետոմսերի մի մասը։ 300 դոլար կանոնադրական կապիտալով այս ընկերությունը գրանցված է օֆշորներում և պատկանում է քաջ հայտնի Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին։ Մանրամասներն առաջիկայում»։