Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին հասցրած հարվածների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Ռոստովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքում։

Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ Շեբեկինո քաղաքի և Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծությունների հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Վնասվել են գազի և էլեկտրական հոսանքի մատակարարման գծերը։

Կուրսկի իշխանությունները հաղորդել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է մարզում տեղակայված ցածրավոլտ սարքավորումների գործարանին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Ռոստովի իշխանությունները հայտնել են մարզի երկնքում 4 ԱԹՍ խոցելու մասին, տուժածներ և ավերածություններ չկան։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը հայտնել են, որ ռուսական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարբեր նահանգների։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ օդային տագնապի ազդանշան է հայտարարվել Կիևի մարզում, ԱԹՍ-ները շարժվել են նաև Չեռնիգովի և Վիննիցայի մարզերի ուղղությամբ։

Իսկ Դոնեցկի մարզում, ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի, հուլիսի 14-ին ռուսական ուժերի կողմից Միրնոգրադ քաղաքի գնդակոծության հետևանքով փլուզված շենքի փլատակներից հանել են ևս 2 հոգու մարմին։ Այսպիսով, շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 3-ի, 6 մարդ վիրավորվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031