Բաժիններ՝

Ինչպես ճիշտ սնվել շոգին. խորհուրդներ բժշկից

Շոգ եղանակին պետք է ավելի շատ ջուր խմել և խուսափել տապակած մթերքներից, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում նշել է շոգին ճիշտ սնվելու միջոց։

Դիետոլոգի խոսքով՝ անոմալ շոգի ժամանակ ցերեկային ու երեկոյան կերակուրներից կարելի է հեռացնել հացահատիկները, սոուսները, սակայն բանջարեղենը պետք է պահպանել սննդակարգում։

Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ նախապատվությունը տալ պարզ սպիտակուցին՝ ձուկ, անյուղ թռչնամիսը, ձու։

«Դուք կարող եք նախաճաշին թողնել ֆերմենտացված կաթնամթերք, քանի որ այն դյուրամարս սպիտակուց է»,- ըստ shantnews-ի՝ ավելացրել է նա:

Լազուրենկոն խորհուրդ է տվել հրաժարվել տապակած մթերքներից, փոխարենը շոգեխաշել, եփել կամ թխել։ Մասնագետը պարզաբանել է, որ սնունդը պետք է լինի հնարավորինս պարզ և հիշեցրել, որ կարևոր է չմոռանալ ձիթապտղի և կտավատի յուղերի և ավոկադոյի մեջ պարունակվող առողջ ճարպերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս