Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին
Չինաստանում կանցկացվեն «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»–ի 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ, հիշատակի համաժողովին կմասնակցի և կարևոր ելույթով հանդես կգա Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Արմենպրես»-ի թղթակից փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնեց Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինը:
«Այս տարի լրանում է «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակը: 7 տասնամյակ առաջ վարչապետ Չժոու Էնլայն առաջին անգամ առաջ քաշեց այդ հինգ սկզբունքներն ամբողջությամբ՝ «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանք, փոխադարձաբար ագրեսիայի բացառում, փոխադարձաբար միմյանց ներքին գործերին չմիջամտություն, հավասարություն և փոխադարձ շահ, խաղաղ համակեցություն»»,-ասաց Նինը:
Նա ընդգծեց այն հանգամանքը, որ հետագա 70 տարիների ընթացքում «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ը լայնորեն ընդունվել և ճանաչվել են աշխարհի տարբեր երկրների կողմից: Դրանք դարձել են միջազգային հարաբերությունները և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները կարգավորող հիմնարար նորմի մի մասը։
«Ստեղծված նոր հանգամանքներում «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ը առաջ տանելու, աշխարհի առջև ծառացած բազմաթիվ ճգնաժամերին, մարտահրավերներին գլոբալ արձագանքը խթանելու և ամբողջ աշխարհի մարդկանց խաղաղության, զարգացման և համագործակցության կոչին պատասխանելու համար Չինաստանը կհյուրընկալի հիշատակի միջոցառումներ՝ հունիսի 28-ին Պեկինում նշելով «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակը»,-ասաց Նինը:
Հիշատակի միջոցառումները, որոնք կանցկացվեն «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներից մինչև մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցում» խորագրի ներքո, սկսվեն հիշատակի համաժողովով, որին կհաջորդեն ճաշկերույթը և ենթաֆորումները:
«Նախագահ Սի Ծինփինը կմասնակցի և կարևոր ելույթով հանդես կգա հիշատակի համաժողովին, իսկ վարչապետ Լի Կեցյանը կվարի համաժողովը: Ճաշին ներկա կգտնվի ու ելույթ կունենա Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին»,-ասաց նա:
Ներկա կլինեն նաև նախկին պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, լրատվամիջոցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներ ու այլ անձինք: