Բաժիններ՝

Ռուսաստանում հայաստանցուն մեղավոր են ճանաչել երեք ոստիկան ծեծելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վլադիվոստոկի բնակիչ Թորուն Քոչոյանը մեղավոր է ճանաչվել երեք ոստիկան ծեծելու մեջ: Դրա համար նա դատապարտվել է քառամյա պայմանական ազատազրկման և տուգանվել է 20.000 ռուբլիով:

Նշվում է, որ Քոչոյանը 2012 թվականի օգոստոսի 10-ին անսթափ վիճակում Hummer մակնիշի ավտոմեքենա է վարել Վլադիվոստոկում և կանգնեցվել է ոստիկանների կողմից:

Ոստիկանները ցանկացել են նրա ավտոմեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, սակայն Քոչոյանը ոչ միայն հրաժարվել է դա անել, այլև հարձակվել է ոստիկանների վրա՝ հարվածներ հասցնելով ոստիկանության երեք աշխատակիցներին և կոտրելով նրանց ֆոտոխցիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս