Բաժիններ՝

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածներից 5-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից 5-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում. այդ թվում՝ NEWS.am-ի օպերատորը:

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ հիվանդանոցում գտնվող 5 բուժառուներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը՝ թեթև:

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս