Բաժիններ՝

Այսօր ինտերնետի համաշխարհային օրն է. Հայաստանում ինտերնետից օգտվում է մոտ 900 հազ մարդ

Այսօր՝ ապրիլի 4-ը, ինտերնետի համաշխարհային օրն է: Օրվա խորհրդին համահունչ` «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ներկայացրեց ինտերնետում մեր նվաճումների, օգտագործողների թվի, առկա մարտահրավերների, զարգացման տեմպերի ու ինտերնետային վտանգների մասին: Վերջինի մասին խոսելով՝ Գ. Սաղյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այսօր ամենալուրջ ու կարևորը խնդիրը ինտերնետում բովանդակության սահմանափակմանն է վերաբերում: Ըստ  նրա՝ խոսքը ոչ միայն Իրանի, Չինաստանի կամ Արաբական երկրների մասին է, այլև շատ զարգացած եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, որոնք տարբեր պատճառաբանություններ են բերում ինտերնետը սահմանափակելու համար, օրինակ՝ հեղինակային իրավունքի խնդիրներ, կամ ոչ պատշաճ բովանդակության մատելիության սահմանափակում երեխաների համար և այլն:

«Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահի տեղեկացմամբ՝ հայաստանյան ինտերնետի պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումը գրանցվել է 2011թ., երբ Հայաստանն աշխարհում առաջին տեղն էր գտավել ինտերնետի աճի տեմպերով: «Այժմ աճի տեմպերն ավելի հավասարակշռված են, իսկ նոր զարգացումներ ունենալու համար անհրաժեշտ են նոր ֆինասնական ներդրումներ և նոր ենթակառուցվածքների ստեղծում»,- ասաց Գ. Սաղյանը:

Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում ինտերնետ օգտվողների թիվը պարզելու համար լուրջ ուսումնասիրություն է իրականացվում, որի տվյալները կհրապարակվեն շատ շուտով, իսկ մինչ այդ, ըստ Գ. Սաղյանի հաշվարկների, կարելի է ասել, որ Հայաստանում ինտերնետից օգտվում է շուրջ 900 հազ մարդ, որոնցից մոտ 200-220 հազարը ֆիքսված, լարային ինետնետ օգտագործողներն են:

Ինչ վերաբերում է ինտերնետի սակագների նվազմանը  բանախոսը ասաց, որ սակագների նվազում առաջիկայում չի լինի, բացի այդ նա նշեց, որ Հայաստանում ինտերնետի գինը թանկ չէ՝ համեմատած այլ երկրների: «Այստեղ ինտերնետը բավական մատչելի է գնային առումով, Հայաստանը ամենաէժան ինտերնետ ունեցող երկրների շարքում է, իսկ այս հարցում մեծ դեր խաղաց մրցակցությունը»,- ասաց Գ. Սաղյանը:

Գ. Սաղյանի տեղեկացմամբ, ինտերնետի ներթափանցելիության տեսանկյունից ամենազարգացած երկրներն են՝ Սինգապուրը, Հարավային Կորեան և Սկանդինավյան երկրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս