Ֆրանսիան և ԱՄՆ-ն ցանկանում են ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/2.jpeg)
Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հանձնառու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը, որպեսզի ապահովեն թերներկայացված տարածաշրջանների, այդ թվում՝ աֆրիկյան պետությունների ավելի մեծ ներկայությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ:
Ֆրանսիան և ԱՄՆ-ը համոզված են, որ հնարավոր է Անվտանգության խորհրդի ընդլայնում ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական կատեգորիաներով, ասված է հայտարարության մեջ։