Բաժիններ՝

Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ովքեր ուսումնասիրում են խնդիրը և պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ ու մարզպետի հանձնարարականով արդեն համապատասխան աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն ինչ եղանակով են վտանգավոր քարերը հեռացնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930