Ադրբեջանի արտգործնախարարը մայիսի երկրորդ կեսին կայցելի Մոսկվա
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/images-51.jpg)
Ռուսական Россия 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-21-ին կայցելի Ռուսաստան, ուր հանդիպելու է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Լուկաշևիչը. «Կողմերը քննարկելու են երկկողմանի օրակարգում առկա այժեմական թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խոշոր հարցերը»:
Լուկաշևիչը հավելել է, որ մինչ այդ Մոսկվա կայցելի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: