Երբ խոսքը երկրի շահերի, ապագայի մասին է, պատժամիջոցներից ոչ ոք չի վախենում. Կախա Կալաձե
«Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները չեն փոխի իշխանության դիրքորոշումն օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքի վերաբերյալ»,- հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Պատժամիջոցները չեն փոխի մեր որոշումը, երբ խոսքը երկրի շահերի, երկրի ապագայի մասին է, պատժամիջոցներից ոչ ոք չի վախենում», – ասել է Կ. Կալաձեն: