Բաժիններ՝

Իր միջուկային ծրագրի շրջանակներում Իրանը փնտրում է նոր հնարավորություններ. Սոլթանիե

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի միջուկային էներգետիկ ծրագիրը երկրի օրինական իրավունքն ու պայծառ ապագայի ազգային հարց է: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեն.

«Իրանը միջուկային տեխնոլոգիաներն օգտագործում է խաղաղ նպատակներով, ինչը հաստատված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում: Էներգիայի արտադրությունն ու նրա օգտագործումն արվում է գիտական նպատակներով, այդ թվում նաև բժշկական ու գյուղատնտեսական ոլորտներում:

Իր միջուկային ծրագրի շրջանակներում Իրանը փնտրում է նոր հնարավորություններ՝ ժամանակակից տնտեսության ոլորտի համար: Արտաքին ուժերն Իրանի միջուկային ծրագիրն օգտագործում են որպես պատրվակ՝ երկրին ճնշելու ու սպառնալու համար՝ նպատակ հետապնդելով թույլ չտալ, որ Իրանն ունենա (հուսալի) էներգիայի աղբյուր:

Իրանը ցայժմ լայնորեն համագործակցել է ԱԷՄԳ-ի հետ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխան և հետագայում նույնպես համագործակցելու է նրա հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930