Բաժիններ՝

Օրական քանի՞ բաժակ թեյ կարելի է խմել. խորհուրդներ` սննդաբանից

Սննդաբան Գալինա Վոլկովան խորհուրդ է տալիս օրական երկու բաժակից ոչ ավել սև կամ կանաչ թեյ խմել։ Ըստ shantnews-ի՝ նա «ՌԻԱ»-ի հետ զրույցում նշել է խմիչքի օպտիմալ քանակությունը։

Վոլկովայի խոսքով՝ կոֆեին պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ թեյը, չի կարելի օգտագործել երեկոյան ժամերին, քանի որ դրանք կարող են անքնություն առաջացնել։ Չի կարելի թեյը չափից դուրս օգտագործել նաև օրվա ընթացքում։ Նա խորհուրդ է տվել խմել ոչ ավելի, քան երկու բաժակ սև կամ կանաչ թեյ և մեկ բաժակ սուրճ: Միաժամանակ, սննդաբանը թույլ է տվել օգտագործել բուսական թեյեր։

Բացի այդ, Վոլկովան կոչ է արել լիովին ձեռնպահ մնալ շաքարից, ինչպես նաև այլ քաղցր ըմպելիքներից, փաթեթավորված հյութերից և գազավորված ըմպելիքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս