Ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու հատուկ ջրասուզակը ջրամբարից դուրս բերեցին տղամարդու և կնոջ դի

Այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի «Գյումուշ» ՀԷԿ-ը սնուցող ջրամբարի մեջ տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության աշխատակիցները վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից արդեն նշված վայր են ուղարկում Սևանի հատուկ ջրասուզակին:

Այս պահին Չարենցավանի հրշեջ-փրկարար ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, տեղանքում որոնողական աշխատանքներ է կատարում, որպեսզի երբ ջրասուզակը մոտենա, կարողանան տղամարդու դին դուրս բերել ջրավազանից:

Դին դուրս բերելուց հետո նոր հնարավոր է պարզել ինքնությունը, բնակության վայրն ու մահվան հանգամանքները:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրամբարից ջրասուզակները հանեցին նաև կնոջ դի:

Տեսանյութեր

Լրահոս