Էրդողանն ԱՄՆ կմեկնի մայիսի 16-ին

CNN Türk հեռուըստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու է մայիսի 16-ին: Էրդողանի ամերիկյան այցը պլանավորված է մայիսի 16-18-ին:

Նշվում է, որ Էրդողանն ու Օբաման առաջին հերթին քննարկելու են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև Սիրիայում ու Իրաքում ստեղծված իրավիճակը: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ Էրդողանն Օբամային առաջարկելու է ուժեղացնել ճնշումները Դամասկոսի վրա՝ սիրիական ճգնաժամի լուծման համար:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա վերջին Թուրքիա է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930