Պետք է պատրաստվել արտահերթ կամ հերթական ընտրության՝ առանց հավակնություն ունենալու մասնակցել դրան

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ խոսելով անելիքների մասին, հայտարարեց՝ պետք է պատրաստել արտահերթ կամ հերթական ընտրություններ, ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավոր լինելով՝ առանց հավակնություն ունենալու։

«Մայիսի 9-ին այս ամբիոնից, ձեր պահանջի ձևակերպմամբ, Նիկոլ Փաշինյանին ժամանակ տվեցինք հրաժարական ներկայացնելու։ Նույն օրն արձանագրեցինք, որ նա չի պատրաստվում գնալ անցնցում, քաղաքակիրթ ճանապարհով։ Դրանից հետո հայտարարեցինք ԱԺ-ում անվստահության գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին, որի իրականացման ուղղությամբ, կարող եմ ասել, որ կարևոր արդյունքներ ունեցել ենք։

Սա զարմանալի չէ, որովհետև դուք կաք, սիրելի ժողովուրդ, նայեք ձեզ, ձեր շուրջը, դուք այն ուժն եք, որի հետ անհնար է հաշվի չնստել»,-նշեց Բագրատ սրբազանը։

Նա շեշտեց՝ Հանրապետության հրապարակ են հասել հայրենիքը կործանումից փրկելու ու բաժանարար գծերից հրաժարվելու տեսիլքով։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031