Տոնի Կրոսը շարքից դուրս է եկել 6-8 շաբաթով
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսը «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում (2։0) վնասվածք է ստացել։
Ինչպես հաղորդում է Marca-ն, գերմանացի ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել 6-8 շաբաթով։
Այսպիսով, Կրոսը բաց կթողնի Թուրինում կայանալիք պատասխան հանդիպումը, բացի այդ, նա չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ 2 հանդիպումներին (ապրիլի 23/24 և ապրիլի30/մայիսի 1), եթե մյունխենցիները, իհարկե, դուրս գան հաջորդ փուլ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը