90 հազար դոլարանոց վերնաշապիկը. հատուկ մոդել՝ միլիարդատերերի համար
Hermes ապրանքանիշը միշտ էլ աչքի է ընկել իր արտադրանքի բարձր գներով: Ինչպես գրում է luxlux.net կայքը, այս անգամ հայտնի բրենդը իր մեծահարուստ հաճախորդների համար նոր անակնկալ է պատրաստել. ապրանքանիշը վաճառքի է հանել 91,5 հազար դոլար արժողությամբ վերնաշապիկ:
Կայքի հաղորդմամբ՝ վերնաշապիկը պատրաստված է կոկորդիլոսի բնական կաշվից: Այն նախատեսված է տղամարդկանց համար: Ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուի ցուցադրությունից հետո մասնագետներն այն անվանել են սեզոնի հիթը: Ի դեպ, վերնաշապիկը հնարավոր է պատվիրել նաև այլ երկրներից, սակայն այս դեպքում վերնաշապիկի գնին կավելանա ևս 8 հազար դոլար. այսպիսով վերնաշապիկն ընդհանուր առմամբ կարժենա 100 հազար դոլար: