Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում խաղարկվել են իրական պայմաններին մոտեցված դրվագներ

Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում
ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների
գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։

Տեսանյութեր

Լրահոս