Ամեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանին կյանքում մեկ անգամ է հանդիպել։

«Հանդիպել եմ 2001 թվականին՝ Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել էին Վազգենյան դպրանոց, ընդամենը հինգ րոպե»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը՝ ընդգելով, որ իր հանդիպումները թաքցնելու խնդիր չունի։

Սրբազանը նշեց, որ Քոչարյանի հետ ոչ խոսել, ոչ էլ քննարկել է վարչապետի թեկնածու լինելու հարցը։

Լրագրողի հարցին՝ իսկ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը քննարկվո՞ւմ է՝ Սրբազանը պատասխանեց՝ հնարավոր է։

«Ամեն ինչ հնարավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում: Ես 2 սկզբունք ունեմ, որոնց մասին հետո կխոսեմ, Տիրոջ կամոք թող լինի՝ մնացածը կասեմ»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031